Baptisms

Մկրտութիւն եւ Կնունք / Baptism & Confirmation

Baptism 

Baptism is the Sacrament through which the believer is absolved of sins, is regenerated by the Holy Spirit, becomes a Christian and attains adoption by God. “Unless one is born of water and the Spirit, he cannot enter the Kingdom of God” (John 3:5).

The ceremony of the Baptism can be performed in two ways:

  1. After having consecrated the water by the sign of the cross and with the holy chrism and emerging the body of baby into the water three times,
  2. Pouring holy water three times upon the head of the person being baptized and washing the face and the senses of adults.

The ceremony is accompanied with the following words of the priest: “This servant of God, coming from the state of catechumen to baptism, is being baptized in the name of the Father and the Son and the Holy Spirit and, being expiated by the blood of Christ from the captivity of sin, receives the adoption of Heavenly Father, becoming co-heir with Christ and a temple for the Holy Spirit”.

The Creed acknowledges one Baptism. It is not repeated, because it is a spiritual birth: a man is born once, that is why he should be baptized only once.

The Armenian Church accepts as authentic the baptism of those Churches, who confess the Holy Trinity and baptize people in the name of the Father and the Son and the Holy Spirit. If a believer, who has been christened in an Orthodox, Catholic or other Church, wishes to become a member of the Armenian Church, he does not need to be baptized for a second time.

One needs a godfather for baptism; the latter should guarantee the faith of the person being christened before the Church and take him/her under his charge and educate the person according to the right faith.

Baptism should take place in the Church. But in those places, where there are no Churches or in the case where the person to be baptized is seriously sick, it is allowed to perform the baptism at home or in some other proper place.

Baptism is the first sacrament; a person who is not baptized cannot receive other sacraments. Immediately after the baptism the sacraments of confirmation and Holy Communion are administered.

Confirmation

Confirmation is a sacrament, in which a baptized person receives the gifts of the Holy Sprit, when he is anointed with chrism (1).

In the Armenian Church the sacrament of the confirmation is called “droshm” or “knounk”, which means “seal”. Confirmation takes place immediately after the baptism.

The grace of the Holy Spirit is granted by chrism for confirmation in Christian life; it strengthens our spirits, sanctifies our spiritual possibilities and equips us with courage to struggle against all trials.

Parts of the body are granted special graces while being anointed:

Forehead: “Sweet ointment in the name of Jesus Christ is poured upon you as a seal of incorruptible heavenly gifts”.

Eyes“This seal in the name of Jesus Christ may enlighten your eyes that you may never sleep unto death”.

Ears: “This holy anointing be unto you for the hearing of the divine commandments”.

Nostril: “This seal in the name of Jesus Christ be to you a sweet smell from life unto life”.

Lips: “This seal in the name of Jesus Christ be for you a guardian for your mouth and a strong door for your lips”.

Hands: “This seal in the name of Jesus Christ be to you a cause for charity and for all virtuous deeds and behavior”.

Heart: “This divine seal may confirm in you a pure heart and renew within you an upright spirit”.

Back: “This seal in the name of Jesus Christ be to you a shield of strength thereby to quench all the fiery darts of the Evil”.

Feet: “This divine seal of God may direct your steps unto life everlasting that you may not be shaken”.

(1) Chrism, In Armenian “myron”, is made of olive oil and other special oils of different fragrant substances and flowers. In the Armenian Apostolic Church the chrism is consecrated once every seven years. Only the Catholicos of All Armenians and the Catholicos of the Great House of Cilicia have the right to consecrate the chrism.

Մկրտություն

Մկրտությունն առաջին խորհուրդն է, որին արժանանում է քրիստոնյան: Մկրտության միջոցով է, որ հավատացյալը սրբվում է մեղքերից, վերածնվում Սուրբ Հոգով, դառնում քրիստոնյա եւ Աստծո որդի /որդեգրվում Աստծուն/: «Քրիստոս պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել… (Հովհ. 3.5): Մինչեւ մենք չմկրտվենք, չենք կարող այլ խորհուրդներ ընդունել:

Մկրտության խորհուրդին հաջորդում են Դրոշմի եւ Հաղորդության խորհուրդները:

Մկրտության խորհուրդը հաստատել է Հիսուս Քրիստոս: Նա Իր անձով օրինակ տվեց բոլորին` մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, ում կատարած մկրտությունը ապաշխարության մկրտություն էր` միայն ջրով: Աշխարհից հեռանալիս վերջին պատգամը որ Քրիստոս թողեց Իր աշակերտներին հետեւյալն էր. «Գնացեք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28.19):

Քրիստոնեության վաղ շրջանում մկրտությունը տեղի էր ունենում գետերում ու ջրավազաններում: Հիսուսն ինքը մկրտվել է Հորդանան գետում: Սբ. Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց Տրդատ թագավորին եւ հազարավոր հայորդիների: Ինչեւէ, տներում կատարվող մկրտությունները հայտնի էին դեռեւս առաքյալների ժամանակաշրջանում: Պողոս առաքյալը, օրինակ, մկրտվել է եկեղեցում: Ժամանակին զուգընթաց մկրտությունները կատարվում էին որեւէ շինության ներսում` գաղտնիության ու հանդիսավորության համար:

Հարգանքը հենց ծեսի ինչպես նաեւ ջրի հանդեպ, որը ժամանակի ընթացքում ստացավ հատուկ օրհնություն/ առաջ բերեցին մկրտության խորհրդի համար նախատեսված հատուկ ավազանի օգտագործումը: Այս ավազանը դարձավ Քրիստոնեական Եկեղեցու ամենակարեւոր մասերից մեկը` եկեղեցու արգանդը, որտեղից մարդ ծնվում է հոգեպես: Հնուց ի վեր ավազանը տաշում էին կարծր քարից:

Մանուկների մկրտությունը եկեղեցական կարգ դարձավ այն ժամանակ, երբ հանգամանքները թույլ տվեցին: Մկրտության նպատակներից մեկը բոլոր մեղքերի թողությունն է` ներառյալ Ադամի եւ Եվայի սկզբնական մեղքը, որով մենք այս աշխարհ ենք գալիս: Քանի որ սկզբնական մեղքը եւ դրանից ազատվելու անհրաժեշտությունը համընդհանուր են, հետեւաբար Եկեղեցին մանուկներին թույլ է տալիս ստանալ Շնորհ, որը նրանց մաքրում է սկզբնական մեղքի հետքերից եւ տալիս է մեղքի դեմ եռանդուն պայքարելու հնարավորություն: Ընտանիքների երեխաները մկրտվում էին առաքյալների կողմից (Կորնթ. 1.16, Գործք 10.47, 16.33):

Մկրտության արարողությունը կատարվում է հետեւյալ կերպ.

  1. Ջուրը Խաչով եւ Մյուռոնով օծելուց եւ երեխայի մարմինը երեք անգամ ջրի մեջ ընկղմելուց հետո կամ
  2. Սուրբ ջուրը 3 անգամ մկրտվողի գլխին հեղելով եւ մեծերի երեսն ու զգայարանները լվանալով:

Երեք անգամ ջրի մեջ ընկղմելը կամ երեք անգամ ջուրը հեղելը խորհրդանշում են այն երեք օրերը, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր Խաչելությունից հետո մնաց շիրիմում:

Համաձայն հին ավանդույթի, Հայ Եկեղեցում արարողության առաջին մասն ընթանում էր եկեղեցու դռներից դուրս: Ինչեւէ, այս խորհրդանշական պահը այլեւս չի գործում: Ներկայումս երեխային բերում են եկեղեցի: Մինչ կնքահայրը երեխային պահում է իր գրկում, քահանան երեխայի անունից արտասանում է ապաշխարության մի քանի սաղմոսներ: Միասին նրանք երեք անգամ հրաժարվում են սատանայից, այնուհետեւ կարդում Նիկիական Հանգանակը:

Ապա քահանան կնքահոր հետ երեխային մոտեցնում է մկրտության ավազանին: Ավազանի մեջ լցվում է ջուրը, որն օրհնվում է քահանայի կողմից:

Արարողությունն ուղեկցվում է քահանայի հետեւյալ խոսքերով. «Այս (անուն) ծառայս Աստուծոյ, եկեալ յերեխայութենէ ի Մկրտութիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ: Գնեալ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրութիւն Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի, եւ տաճար Հոգւոյն Սրբոյ» (Մաշտոց):

Հավատո հանգանակը ճանաչում է մեկ մկրտություն: Այն անկրկնելի է, քանի որ իրենից ներկայացնում է հոգեւոր ծնունդ. մարդ մեկ անգամ է ծնվում, հետեւաբար նա նաեւ մեկ անգամ պետք է մկրտվի:

Հայ Եկեղեցին վավերական է ճանաչում այն բոլոր եկեղեցիների կատարած մկրտությունները, որոնք ընդունում են Սուրբ Երրորդությունը եւ մարդկանց մկրտում Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անուններով եւ կատարում դրոշմի արարողություն: Այդպիսի հավատացյալը Հայ Առաքելական Եկեղեցու անդամ դառնալու համար երկրորդ անգամ չի մկրտվում:

Մկրտվելու համար անհրաժեշտ է կնքահայր: Վերջինս պետք է երաշխավորի մկրտվողի հավատքը Եկեղեցու հանդեպ եւ նրան իր հսկողության տակ վերցնի ու դաստիարակի ճշմարիտ հավատքով:

Մկրտությունը պետք է տեղի ունենա Եկեղեցում: Սակայն այն վայրերում, ուր եկեղեցի չկա եւ այն դեպքում եթե մկրտվողը ծանր հիվանդ է, թույլատրվում է մկրտությունը կատարել տանը կամ այլ հարմար վայրում:

Դրոշմ

Դրոշմը խորհուրդ է, որով մկրտված անձը ստանում է Սուրբ Հոգու պարգեւները, երբ օծվում է մյուռոնով:

Հայ Եկեղեցում այս խորհուրդը կոչվում է դրոշմ կամ կնունք, որը նշանակում է «կնիք»: Դրոշմի արարողությունը կատարվում է անմիջապես մկրտությունից հետո:

Սուրբ Հոգու շնորհը քրիստոնեական կյանքում բաշխվում է դրոշմի արարողության ժամանակ` մյուռոնի միջոցով. այն ամրապնդում է մեր հոգիները, հաստատում մեր հոգեւոր ունակությունները եւ մեզ զինում քաջությամբ` կյանքի դժվարությունների դեմ պայքարելու համար:

Օծվելիս մարմնի մասերին բաշխվում են հատուկ շնորհներ:

«Իւղ անոյշ յանուն Յիսուսի Քրիստոսի, հեղեալ ի վերայ քո` կնիք երկնաւոր պարգեւացն անապականութեան»:  Ճակատը. «Այս անուշ յուղը, որ Հիսուս Քրիստոսի անունով դրոշնվում է ճակատիդ, երկնավոր, աննյութական պարգեւների կնիքը թող լինի»:

«Զաչսն. Կնիքս յանուն Յիսուսի Քրիստոսի լուսաւորեսցէ զաչս քո. զի մի° երբեք ննջեսցես ի մահ»: Աչքերը. «Այս կնիքը Հիսուս Քրիստոսի անունով թող լուսավորի աչքերդ, որպեսզի երբեք մահ չտեսնես»:

«Զականջսն. Օծումն սրբութեան` եղիցի քեզ ի լսելութիւն աստուածային պատուիրանացն» Ականջները. «Այս Սուրբ Օծումը թող բացի ականջներդ, որպեսզի Աստծու պատվերները լսես»:

«Զհոտոտելիսն. Կնիքս յանուն Յիսուսի Քրիստոսի, եղիցի քեզ հոտ անուշահոտութեանկենաց ի կեանս» Հոտոտելիքը. «Այս կնիքը Հիսուս Քրիստոսի անվամբ թող հավիտենական կյանքի անուշ բույրը տա քեզ»:

«Զբերանն. Կնիքս յանուն Յիսուսի Քրիստոսի եղիցի քեզ պահպանութիւն բերանոյ եւ դուռն ամուր շրթանց քոց»: Բերանը. «Այս կնիքը Հիսուս Քրիստոսի անվամբ բերանիդ ու շրթունքներիդ վրա դրված ամուր դուռ ու պահապան թող լինի»:

«Զձեռսն. Կնիքս յանուն Յիսուսի Քրիստոսի եղիցի քեզ պատճառ բարեգործութեան ամենայն առաքինի գործոց եւ վարուց» Ձեռքերը. «Այս կնիքը Հիսուս Քրիստոսի անվամբ թող բարեգործության նպաստի` ամեն տեսակ բարի գործերի եւ առաքինի կյանքի»:

«Զսիրտն. Կնիքս աստուածային` սիրտ սուրբ հաստատեսցէ ի քեզ, եւ հոգի ուղիղ նորոգեսցէ ի փորի քում»: Սիրտը. «Այս աստվածային կնիքը թող սիրտդ մաքրի եւ նորոգի հոգիդ»:

«Զքամակն. Կնիքս յանուն Յիսուսի Քրիստոսի եղիցի քեզ վահան ամրութեան, որով կարասցես զամենայն նետո մուխս չարին շիջուցանել» Մեջքը. «Այս կնիքը Հիսուս Քրիստոսի անվամբ թող ամուր վահան դառնա, որով կարողանաս չարի արձակած բոլոր մխացող նետերը մարել»:

«Զոտսն. Կնիքս աստուածային` ուղղեսցէ զգնացս քո ի կեանսն յավիտենից. զի մի° սասանեսցիս»: Ոտքերը. «Այս աստվածային կնիքը դեպի հավիտենական կյանք թող ուղղի քայլերդ, որպեսզի երբբեք չսասանվես» (Մաշտոց):

Մյուռոնը պատրաստվում է ձիթապտղի ձեթից եւ զանազան այլ անուշահոտ նյութերից ու ծաղիկների հատուկ յուղից: Հայ Առաքելական Եկեղեցում Մյուռոնօրհնության ծեսը կատարվում է յուրաքանչյուր 7 տարին մեկ: Միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին է վերապահված Մյուռոնօրհնության իրավունքը:

Request a Baptism; Please read the note below in full:

1. Contact the Parish Council if you wish to Baptise your child. To secure a date for your child’s baptism give at least six(6) weeks notice. Baptism can be performed every day of the week throughout the year.

2. The formconcerning the data to be entered into the baptismal record must be filled and provided to the Parish Council on the basis of which the Certificate of Baptism will be issued. Make sure all the details requested are provided accurately and fully.

3. The godfather of the child must be baptised and raised in the Armenian Church. If the god father is not baptised in the Armenian Church, there may be the need to either baptise him or complete the ceremony according to the Armenian Church tradition.

4. There should be as least one meeting with the Priest in charge, with the mother of the child and the godfather, prior to the baptismal service.

5. In the Armenian Church the godmother has no role.

6. Fees for the Baptism service must be paid to the Church office prior to the scheduled date of Baptism.

7. The official Certificates of Baptism will be posted to Your Home address, signed and sealed. You must keep it safe and secure.

  • Մկրտութիւնը կնունքը եւ հաղորդութիւնը երեք անբաժանելի մասնիկներն ե ն Հայ Եկեղեցու մկրտութեան խորհրդի:
  • Մկրտութեան Խորհրդով մկրտուող անհատը դառնում է անդամ Քրիստոնեայ համայնքի եւ մասնաւորաբար Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու:
  • Մկրտութեան խորհուրդը հանրային արարողութիւն է :
  • Մկրտութիւնը միակխորհուրդն է, որ կատարւում է մէկ անգամ եւ անկրկնելի է:
  • Հայ եկեղեցու արարողութեան մէջկ նքամայրը ծիսական դեր չունի :
  • Մկրտութեան խորհուրդը պէտք է կատարուի ձեռնադրութիւն ունեցող հոգեւորականի կողմից:

 

 

St Yeghiche Church Parish London United Kingdom